Ներքին 3 ամիս առաջ - 13:14 02-07-2026

Մեր զինվորի կասկին ոտքով թեթև խփելու համար Մալոյանը լավ ծեծում է ադրբեջանցուն, ինչից հետո իրեն հեռացնում են ծառայությունից. Արմեն Պետրոսյան

Արման Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մալոյանին մեղադրանք են առաջադրել:

Մի բան պատմեմ 44-օրյայից հետո՝ կապված Մալոյանի հետ։

Մարտակերտում, ադրբեջանցիների հետ սահմանազատման ժամանակ, դե գիտեք՝ անտեր վիճակ էր։ Էս ադրբեջանցիք լավ զինված գալիս են բանակցության, մի գծով շարվում են՝ ուժեղ տղեքի պես։ Իրանց կամանդիրը մոտենում է մեր խրամատին, որտեղ զինվորները հերթապահություն են իրականացնում։ Մեր կողմից բանակցությանը մասնակցում ա Մալոյանը ու անզեն ա լինում։ ՊԲ հրամկազմը կամերաներով ա հետևում ընթացքին։

Իրար հետ խոսելու ժամանակ ադրբեջանցի կամանդիրը ոտքով թեթև խփում ա խրամատի մեջ կանգնած մեր զինվորի կասկին։ Էդքանը որ Մալոյանը տեսնում ա, թե չէ՝ էլ աջ ու ձախ չի նայում, միանգամից սկսում ա ծեծել ադրբեջանցուն, ով խփել էր զինվորի կասկին։ Լավ ծեծ ուտելուց հետո հազիվ են ադրբեջանցիք բաժանում։

Ու դրանից հետո գիտե՞ք՝ ինչ ա լինում։

ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հրամանով Մալոյանին հեռացնում են ծառայությունից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով