Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:24 27-11-2025

Փաշինյանը կառուցել է ուրանալու, պառակտելու, «մեջքից խփելու» իշխանություն, որը քայքայում է երկիրը ներսից. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը.

Հայոց ինքնությունը առաքինության, պատվի ու թասիբի մասին է, մենք հենց այդպիսի ԴՆԹ-ով ժողովուրդ ենք։ Հայոց պետականությունը ամուր պահել հնարավոր է հենց այս հատկանիշներով։

Փաշինյանը կառուցել է դավաճանության, ուրանալու, պառակտելու, «մեջքից խփելու» իշխանություն։ Հենց սրա համար եմ ասում, որ սա բացասական, նեգատիվ ինքնության իշխանություն է, որը քայքայում է երկիրը ներսից, իսկ արտաքին մարտահրավերների առաջ մնում է անպաշտպան։

Հայաստանը պետք է ունենա իշխանություն, որտեղ ուրանալը, քծնելը, հայհոյանքը ամոթալի են ու պարսավանքի արժանի, անձնական ու քաղաքական շահերը պետական կառավարման հարցերում տեղ չունեն։ Մեր ժողովուրդը արժանի է այնպիսի իշխանության, որը զբաղվում է պետական շահի սպասարկմամբ, այլ ոչ թե ներհանրային պառակտումներով և պետության գաղափարական հիմնասյուների քայքայմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով