Ներքին 2 ամիս առաջ - 18:35 01-07-2026

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում պահեստ է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: