Ներքին 9 ամիս առաջ - 14:17 30-12-2025

Խոշոր հրդեհ՝ Սարի թաղում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղում՝ Որմնադիրների փողոցի 7-րդ տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 3-րդ, թիվ 2-րդ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը, ՀԱԲԱՎ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, կրակի, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ և մարել այն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ բրիգադ։ Բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ովքեր ըստ նախնական տեղեկությունների ծխահարվել էին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տվյալներով այրվել է 2 տան տանիք, և այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով