Ներքին 3 ամիս առաջ - 17:26 01-07-2026

Դատախազությունը թողարկել է հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կառուցման 90-ամյակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը թողարկել է հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կառուցման 90-ամյակին։

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակին և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում Երևանում մեկնարկած միջազգային համաժողովի ժամանակ՝ հավելելով, որ հուշանվերի թողարկման մասին հանրայնացումը կատարվում է Հուլիսի 1-ին՝ ի թիվս այլնի, արժևորելով կառույցի ճարտարապետական և պատմամշակութային նշանակությունը:

«2026 թվականը հոբելյանական տարի է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սիմվոլի՝ վարչական շենքի համար: 90 տարի առաջ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքը ոչ միայն վարչական կառույց է, այլև Երևանի ճարտարապետական ժառանգության արժեքավոր նմուշ, այն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես մայրաքաղաքի պատմական ու մշակութային հիշողության մաս ու պետական ինստիտուտների շարունակականության խորհրդանիշ»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործը՝ այն դիտարկելով որպես պետական ինստիտուտների պատմության և ինքնության անբաժանելի մաս։

Հուշանվերի վրա պատկերված է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը, որը կառուցվել է 1936 թվականին՝ անվանի ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծով։

Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ