Ներքին 8 ամիս առաջ - 10:25 24-01-2026

45-ամյա տղամարդը ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը հունվարի 18-ին, ժամը 01։55-ի սահմաններում Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մուտքի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել և շարունակաբար խաթարել դատախազության բնականոն աշխատանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյամը, ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյ Վլադիմիր Շ․-ն, ով նույն օրը ժամը 13։05-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում