Արտաքին 3 ամիս առաջ - 23:44 26-06-2026

Վենեսուելայում երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհայտ կորած․ ՄԱԿ

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհայտ կորած։

Այդ մասին հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը, նրա խոսքերը մեջբերում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նա նշել է, որ փրկարարական գործողությունը մնում է ծայրահեղ բարդ, իսկ զոհերի թիվն արդեն գերազանցում է 500-ը։ Նրա խոսքով՝ փլատակների մաքրումը հսկայածավալ խնդիր է՝ հաշվի առնելով ավերածությունների չափերը։

Աղետի գոտում աշխատող Ֆրանսպրես գործակալության թղթակիցները հաղորդում են բազմաթիվ փլուզված շենքերի և մեծ փլատակների մասին։ Տեղի բնակիչները շարունակում են փնտրել իրենց հարազատներին, ովքեր կարող են մնացած լինել փլատակների տակ։

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ անցյալում համադրելի ուժգնությամբ երկրաշարժերը հանգեցրել են զգալիորեն ավելի շատ զոհերի, դրանց թվում՝ 2010 թվականին Հայիթիում, 2005 թվականին Քաշմիրում և 2023 թվականին Թուրքիայի ու Սիրիայի սահմանին տեղի ունեցած աղետները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան