Արտաքին 2 տարի առաջ - 17:10 27-03-2024

«Կրոկուսի» ահաբեկչության հետևանքով 140 զոհ կա, մոտ 100 մարդ համարվում է անհետ կորած

Նախնական տվյալներով՝ «Կրոկուսի» ահաբեկչությունից հետո 95 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացրել է «Բազա» Թելեգրամ-ալիքը։

Ցուցակները կազմվել են օպերատիվ ծառայությունների աշխատակիցների կողմից, հարազատների դիմումների հիման վրա։

Այդ ցուցակներում այն մարդիկ են, որոնց հետ ազգականները չեն կարողանում կապ հաստատել ահաբեկչությունից հետո, բայց որոնք չկան տուժածների կամ զոհերի ցուցակներում։ Այդ մարդկանցից ոմանք զոհվել են, բայց մինչ այժմ ճանաչված չեն։

Ընդ որում, հավանական է, որ ցուցակում ներառված մարդկանց մի մասը ողջ է եւ պարզապես ինչ-ինչ պատճառներով կապ չի պահպանում։

Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել ահաբեկչություն։ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ սրահ են ներխուժել զինված մարդիկ եւ կրակ բացել հանդիսատեսների ուղղությամբ։ Ներկա պահին պաշտոնապես հայտնի է 140 զոհի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով