Արտաքին 3 ամիս առաջ - 21:45 25-06-2026

Աթենքը մտահոգված է Թուրքիա-Եգիպտոս մերձեցմամբ

Հունական «Kathimerini» թերթում հրապարկվել է «Մտահոգություն Կահիրե-Անկարա սիրախաղի կապակցությամբ. Աթենքի դիրքորոշումը» վերնագրով հոդված։

Թերթը գրել է, որ Աթենքն ուշադիր հետևում է Եգիպտոսի և Թուրքիայի դիվանագիտական ​​մերձեցմանը, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս։

Մասնավորապես մտահոգություն է առաջացնում նրանց դիվանագիտական շփումների աճը Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերում ու նրանց մերձեցումը կարող է ազդել տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Նշվում է, որ Հունաստանը տեղեկացված չի եղել Կահիրեում Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի և Եգիպտոսի քառակողմ հանդիպման մասին:

Ըստ թերթի՝ վերջին 1 տարվա զարգացումները թուլացրել են Աթենքի և Կահիրեի վստահությունը և մեծացրել դիվանագիտական ​​լարվածությունը Լիբիայի հարցի շուրջ։ Ուշադրություն է հրավիրվում նաև Թուրքիայի և Եգիպտոսի՝ Քոնիայում անցկացրած ռազմական վարժանքների վրա։

Դրա հետ մեկտեղ շեշտվում է, որ զորավարժություններն այնքան մտահոգիչ չեն, որքան Թուրքիա-Եգիպտոս մերձեցումը։ Համարվում է, որ Իսրայելի գործոնն ազդեցիկ է եղել Եգիպտոսի և Թուրքիայի մերձեցման հարցում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին