Արտաքին 4 տարի առաջ - 19:05 01-12-2021

Աթենքը կոշտ է արձագանքել Էգեյան որոշ կղզիների զինաթափման անհրաժեշտության մասին Անկարայի հայտարարություններին

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ջերմացումից՝ որպես հիմք ներկայացնելով Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հեռախոսազրույցը Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակցի՝ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։

Նշվում է, թե Դենդիասը զրույցի ժամանակ տեղեկություններ է ցանկացել ստանալ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Անկարա կատարած այցի մանրամասների վերաբերյալ։

Թուրքական ԶԼՄ-ներում քննարկվում են նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսի հայտարարությունները։

Վերջինս հայտարարել է, որ Թուրքիայի 4-րդ (Էգեյան) բանակը և Թուրքիան որպես պատերազմի պատճառ են տեսնում այն, որ Հունաստանն Էգեյան ծովում ընդլայնում է իր տարածքային ջրերը, ինչը Հունաստանի համար ռազմական սպառնալիք է։

Հունաստանի պաշտպանության նախարարը բացի այդ, կոշտ է արձագանքել թուրքական կողմի այն հայտարարություններին, թե որոշ էգեյան կզիներ պետք է զինաթափվեն։

«Հունաստանն իրավունք ունի կազմակերպել իր պաշտպանությունը, քանի դեռ սպառնալիք կա։ Եթե քեզ սպառնում են, չես կարող զինաթափվել»,-շեշտել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով