Մամուլ 3 ամիս առաջ - 08:24 25-06-2026

Վեհափառը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Գագիկ Մելքոնյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշել է, որ ինքը (Գագիկ Մելքոնյանը) 3 տարի առաջ փորձել է միջնորդել, որ տեղի ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Բ-ի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որպեսզի առկա տարաձայնությունները հարթվեն։ Միջնորդության համար, ինչպես նա է ասել, դիմել է նաև Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քյարամյանին։ Վերջինս էլ համաձայնվել է այդ խնդրով դիմել Վեհափառ Հայրապետին։

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Փաշինյանը համաձայն է եղել, համաձայնվել է նաև Վեհափառ Հայրապետը, սակայն մեկ օր անց Կաթողիկոսը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ մինչև դպրոցներում չվերականգնվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ինքը չի հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Գագիկ Մելքոնյանը նաև նշել է, որ իբրև Ամենայն Հայոց Հայրապետին ուղղորդել են, որ ինքը հրաժարվի հանդիպումից։

Նման հանդիպման առաջարկ արդյո՞ք ստացել է Ամենայն Հայոց Հայրապետը, թե՞ Գագիկ Մելքոնյանն ուղղակիորեն հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը փոխանցեց հետևյալը․

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպմանը դեմ չի եղել։ Ինչ վերաբերում է հարցազրույցի մնացյալ հատվածին, ապա դրանում տեղ գտած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Աղավաղված տեղեկատվություն և կեղծ թեզեր են, որ շրջանառվում են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում