Ներքին Միտք 3 ամիս առաջ - 21:54 24-06-2026

Կարևոր հարցն այն է՝ արդյո՞ք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան

Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ Շվեյցարիայում բանակցում էր ԱՄՆ հետ, որի պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Վենսը: Այն Վենսը, որը փետրվարին ժամանել էր Հայաստան ու Ադրբեջան: Երեւանից Բաքու թռչելուց հետո, այնտեղ նա հայտարարեց, թե առաջին պաշտոնյան է, որ անցնում է Թրամփի ուղու վրայով:

Այդ ժամանակ դեռ չէր սկսել Իրանի դեմ պատերազմը, բայց Թեհրանը արդեն հայտարարել էր՝ Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիի խորհրդական Վիլայաթիի շուրթերով, որ այդ ծրագիրը Իրանի համար անընդունելի է կտրականապես: Պատերազմի առաջին օրը ԱՄՆ սպանեց Խամենեիին, ու իրանյան ռազմա-քաղաքական ղեկավարության մի զգալի մասին: Բայց Վիլայաթին օրինակ՝ ողջ է: Կարեւոր հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը, թե՞ հակառակը՝ Շվեյցարիայից հետո Ղալիբաֆն Ալիեւին կարող էր հայտնել, որ Վենսը առաջին, բայց նաեւ վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան