Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:45 10-09-2025

Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Թրամփի բազմիմաստ գրառումը:

ԱՄՆ նախագահ Թրամփը իր սոցցանցի էջում գրառում է արել Լեհաստանի օդային տարածքը ռուսական անօդաչուներով հատելու դեպի առիթով: «Ռուսական անօդաչուները հատել են Լեհաստանի տարածքը: Սկսվեց», գրառում է արել Թրամփը:

Բազմիմաստ է, ինչ խոսք, ինչպես Թրամփի գրառումների մի զգալի մասը, կամ ինչպես «Դատաստանի օրվա ռադիոն»՝ ԽՍՀՄ-ից եկող այդ խորհրդավոր բզզոցը, որը երբեմն-երբեմն ընդհատվում է ինչ որ բառերով, առաջացնելով խորհրդավոր ընկալումներ:

Ի դեպ, ԽՍՀՄ տարիներից եկող ռուսական ռազմական այդ ռադիոկայանը, որ պարզապես բզզում է 24 ժամ և շատ ամիսների կամ շաբաթների ընդմիջումով եթեր հեռարձակում ինչ որ «կոդային» բառեր, վերջին անգամ այդպիսի բառեր հեռարձակել է սեպտեմբերի 8-ին: Առավոտյան այդ կայանի եթերում բզզոցը ընդհատվել էր «դիմոսկալպ» բառով, իսկ երեկոյան՝ «հոթել» և «լարյոկ» բառերով:

Թրամփի գրառումները երբեմն իրենց խորհրդավորությամբ չեն զիջում այդ «խորհրդավոր» ռադիոյին:

Իհարկե չեմ ուզում հայտնվենք դավադրապաշտության գրկում, բայց Թրամփի գրառման տոնայնությունը հուշում է, որ նա թերևս փորձելու է անօդաչուների այս պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ առնվազն հոգեբանական գրոհի համար: Հատկանշական է, որ նախօրեին Թրամփը խոսել էր Պուտինի հետ մոտալուտ հեռախոսազրույցի մասին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան