Ներքին 2 տարի առաջ - 23:23 15-10-2024

Սյունիքում եվրոպացիների հետ քննարկվել են արցախցիների կարիքները

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության (ECHO) կառույցի Հայաստանի ներկայացուցիչ Լուի Նիկոլասին, «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպության Հայաստանի ծրագրերի ղեկավար Միքայելա Գուլդանովային և նույն կազմակերպության արտակարգ իրավիճակների մասով ղեկավար Հայարփի Կարապետյանին:

Լուի Նիկոլասը տեղեկացրեց, որ դիտարկել է մարզում ECHO-ի ֆինանսավորմամբ միջազգային ու տեղական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները։

Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հյուրերի հետ խոսել են մարզի տարբեր բնագավառներում հումանիտար կարիքների առաջնահերթությունների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ոլորտներն ու ուղղությունները, որոնցով կազմակերպությունը կառաջնորդվի՝ Սյունիքում առաջիկա ծրագրերը կազմելիս և որոնք ուղղված կլինեն հնարավոր բնական ու մարդածին աղետների դեպքում արագ արձագանքմանը, մարզի դիմակայունության բարձրացմանը։

Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ու Սյունիքում հաստատված քաղաքացիներին աջակցելուն ուղղված ծրագրերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում