Արտաքին 4 ամիս առաջ - 22:14 22-06-2026

Իրանը թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ

Իրանը հերքում է, որ համաձայնել է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։

Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո Իրանը որևէ լրացուցիչ պարտավորություն չի ստանձնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Իրանի փոխգործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կշարունակվի գործող ընթացակարգերին և Իսլամական խորհրդատվական խորհրդի ու Ազգային անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»,- ընդգծել է Բաղային։

Բաղային նաև հավելել է, որ միջուկային համագործակցության վերաբերյալ քննարկումները հնարավոր են միայն «ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետի համաձայն», այսինքն՝ լիակատար հրադադարից, շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացումից, ինչպես նաև իրանական ակտիվների սառեցման հարցերից հետո։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին