Արտաքին 4 ամիս առաջ - 21:34 20-06-2026

Զելենսկին Լեհաստանի նախագահին է վերադարձրել Սպիտակ Արծվի շքանշանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Լեհաստանի նախագահին է վերադարձրել Սպիտակ Արծվի շքանշանը՝ երկրի բարձրագույն պետական պարգևը, որին արժանացել էր 2023 թվականին։

Համապատասխան հայտարարությունը Զելենսկին հրապարակել է X սոցիալական ցանցում՝ նրան այդ պարգևից զրկելու մասին լեհական իշխանությունների որոշման ֆոնին։ Ուկրաինայի առաջնորդն ընդգծել է, որ շքանշանի հանձնումն ընկալել էր որպես ռուսական ագրեսիային դիմակայության գործում ողջ ուկրաինական ժողովրդի և բանակի վաստակի ճանաչման նշան։

«Մենք կարծում էինք, որ 2023 թվականին Սպիտակ Արծվի շքանշանը տրվել էր հենց ուկրաինական ժողովրդին և մեր բանակին։ Հենց այդպես էլ այն ժամանակ ասվում էր։ Այսօր ես այդ շքանշանը հետ ուղարկեցի Լեհաստանի նախագահին», — գրել է Զելենսկին։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել լեհ ժողովրդին աջակցության համար և հայտնել, որ Կիևը մնում է բաց Վարշավայի հետ համագործակցության համար՝ չնայած պատմական հարցերի շուրջ տարաձայնություններին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կշարունակի աշխատել Լեհաստանի հետ գործընկերային հարաբերությունների պահպանման ուղղությամբ և կձգտի ընդհանուր պատմության բարդ էջերի շուրջ հարգալից երկխոսության։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին