Ներքին 3 ամիս առաջ - 23:36 18-06-2026

Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական. Զատուլին

Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական: Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Բայց քանի որ մենք դաշինքների մեջ ենք Հայաստանի հետ և ավանդաբար զարգացրել ենք կապեր, մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ներկայումս երկիրը ղեկավարում են մարդիկ, ովքեր իշխանության են մնացել անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,- ասել է նա։

«Մոսկվան պետք է որդեգրի սկզբունքային դիրքորոշում։ Եվ, իմ կարծիքով, այդ սկզբունքային դիրքորոշումը պետք է կայանա նրանում, որ մենք որևէ դեպքում չենք կարող անցկացված ընտրությունները համարել ժողովրդավարական և համընդհանուր ընդունված չափանիշներին համապատասխանող»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում