Ներքին 4 ամիս առաջ - 17:25 08-06-2026

Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման համար. ՀՀ նախագահ

Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման համար: Այս մասին գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան։ Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման, հանրային պատասխանատվության և պետական ինստիտուտների կայացվածության համար։

Քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ ձևավորված արդյունքներն այն իրավական ու բարոյական հիմքն են, որի վրա հենվում է պետական իշխանության լեգիտիմությունը։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց մասնակցությամբ վերահաստատեցին, որ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է։

Շնորհակալություն եմ հայտնում ընտրական գործընթացի կազմակերպման, օրինականության և թափանցիկության ապահովման գործում ներգրավված բոլոր անձանց և մարմիններին, տեղական և միջազգային դիտորդական առաքելություններին ու զանգվածային լրատվամիջոցներին։
Ժողովրդավարական համակարգում ընտրությունները քաղաքական գործընթացի ավարտ չեն, այլ նոր և առավել մեծ պատասխանատվության սկիզբ։

Գաղափարական ու ծրագրային մրցակցությունը ժողովրդավարության կենսատու ուժն է և ընտրություններից հետո բոլորիս գործունեության ուղեցույցը պետք է լինի մեկ գերակա նպատակ՝ Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահը։

Շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքացիների վստահությունն ու խորհրդարանական մեծամասնություն ստանալու կապակցությամբ։

Ընտրությունների արդյունքները նախորդ ժամանակահատվածում իրականացված գործունեության հանրային գնահատականն են, ինչպես նաև երկրի հետագա զարգացման, ներկայացված ծրագրերը կյանքի կոչելու համար տրված քաղաքական լիազորություն։

Շնորհավորում եմ Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունք ստացած քաղաքական ուժերին, որոնց ստացած մանդատը երկրի կառավարման պատասխանատվությանը մասնակից լինելու պատվիրակում է։

Ազգային ժողովը պետական մտածողության, արգասաբեր երկխոսության և քաղաքական բարձր մշակույթի հարթակ է։ Մեր պետության առջև ծառացած արդի մարտահրավերները պահանջում են ռազմավարական հեռատեսություն և միասնականություն։ Մաղթում եմ անդուլ ու արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր ժողովրդի բարօրության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի