Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 18-06-2026

Պատուհաս՝ վարորդների համար. Գրիգոր Լուսավորիչ փողոցում փոսը շարունակում է վնասել մեքենաները

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, արդեն երկար ժամանակ է՝ ճանապարհի վնասված հատվածը շարունակում է անհարմարություններ և խնդիրներ ստեղծել վարորդների համար։

Խոսքը փողոցի երթևեկելի հատվածում «Տաշիր Արենա»-ի հարևանությամբ գտնվող կանգառի դիմաց առաջացած բավական խորը փոսի մասին է, որը, քաղաքացիների խոսքով, ոչ միայն խոչընդոտում է երթևեկությունը, այլև վնասում է մեքենաները։ Վարորդները հաճախ բողոքում են, որ չեն հասցնում նկատել փոսը, ինչի հետևանքով մեքենաները մեծ արագությամբ ընկնում են դրա մեջ՝ վնասելով անվադողերը, կախոցները և մեքենայի այլ մասերը։

Տեղի բնակիչների և վարորդների խոսքով՝ խնդիրը նոր չէ․ փոսը փողոցում առկա է արդեն բավական ժամանակ, սակայն մինչ օրս չի վերացվել։ Նրանք նշում են, որ հատկապես երեկոյան ժամերին և խիտ երթևեկության պայմաններում այն լրացուցիչ վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության համար։

Քաղաքացիները հույս են հայտնում, որ պատասխանատու կառույցները կարձագանքեն խնդրին և հնարավորինս արագ կվերականգնեն ճանապարհահատվածը՝ կանխելով նոր վնասներն ու դժգոհությունները։

Գրիգոր Լուսավորիչ փողոցը Երևանի կարևոր տրանսպորտային հանգույցներից է, և նման թերությունները ոչ միայն անհարմարություններ են ստեղծում վարորդների համար, այլև բացասաբար են ազդում երթևեկության ընդհանուր կազմակերպման վրա։

Oragir.News-ը փորձել է կապ հաստատել նաև քաղաքապետարանի հետ, սակայն զանգերը մնացել են անպատասխան:

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով