Ներքին 8 ամիս առաջ - 13:25 26-01-2026

ՆԳՆ վարչական շենքի դիմաց առաջացած փոսերը պատուհաս են դարձել վարորդների համար

Արդեն մի քանի օր է՝ Չարենցի փողոցում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի դիմաց առաջացած 2 փոսերը պատուհաս են դարձել վարորդների համար։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոսերը ոչ միայն պատուհաս, այլ նաև պատճառ են դառնում, որ շատ վարորդներ անկախ իրենց կամքից խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ փոսը շրջանցելու համար, երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուս վարորդների համար։

Ի դեպ, հատուկ Երևանի քաղաքապետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին տեղեկացնենք, որ այսօր ՀՀ ՆԳՆ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հավանաբար նկատած կլինի ոչ միայն փոսերը, այլև որ իբրև պաշտպանիչ վահան օգտագործել են անվադողերն ու ոստիկանության փարոսիկներով հատուկ ժապավեններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»