Արտաքին 4 ամիս առաջ - 21:20 16-06-2026

Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հետ համատեղ անցկացվում են օդային վարժանքներ։

Նշենք, որ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքները մեկնարկել են հունիսի 4-ին և կշարունակվեն մինչև հունիսի 17-ը։

Եգիպտոսի զինված ուժերի խոսնակ Գարիբ Աբդուլհաֆիզ Գարիբը հայտնել է, որ տարբեր տեսակի բազմաֆունկցիոնալ կործանիչների մասնակցությամբ վարժանքները կշարունակվեն մի քանի օր Եգիպտոսի տարբեր ավիաբազաներում։

Գարիբը նշել է, որ տարբեր օդային գործողությունների համար անցկացվել են նաև ուսումնական թռիչքներ՝ կողմերի միջև համակարգումը ամրապնդելու և համատեղ օպերատիվ կարողությունները զարգացնելու համար։

Զորավարժությունների նպատակն էր բարելավել մասնակից ստորաբաժանումների հմտությունները, բարձրացնել նրանց պատրաստվածությունը և օպերատիվ կարողությունների մակարդակը, որպեսզի նրանք կարողանան բարձր արդյունավետությամբ կատարել համատեղ օդային առաքելություններ տարբեր պայմաններում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող