Արտաքին 6 ամիս առաջ - 16:27 03-04-2026

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվելիք «Հեյդար Ալիև – 2026» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում կայացել է երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Արարողությանը ներկա են գտնվել Նախիջևանի ինքնավար հանրապետության առանձին միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեյիդովը, որը նաև ելույթ է ունեցել: Վերջինս ընդգծել է համատեղ զորավարժության ռազմավարական կարևորությունը և հաջողություն մաղթել զինվորականներին: Արարողության ավարտից հետո զինվորները Նախիջևանից շարժվել են դեպի Կարսի ուսումնավարժական կենտրոն:

Աղբյուրի համաձայն՝ զորավարժության նպատակն է ժամանակակից պատերազմների բնույթին համապատասխան գործողություններ ծրագրել և իրականացնել, փոխանակվել տեղեկատվությամբ՝ համապարփակ մարտական ​​աջակցության և մարտավարական համակարգման մասին, ինչպես նաև զարգացնել տարբեր դժվարին պայմաններում մարտական գործողությունների և հատուկ օպերացիաների կարողությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով