Ներքին Սպորտ 4 ամիս առաջ - 23:45 08-06-2026

Պետք չէ ինձ ներել. Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը

Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ։

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Թիմի ֆիզիկական վերականգնման համար այս գրաֆիկը մեզ անհրաժեշտ էր, քանի որ աշնանը կանգնելու ենք նման հարցերի առաջ: Սա մեզ համար փորձ կլինի. վաղը կհասկանանք՝ ինչքանո՞վ մեզ մոտ ստացվեց ճիշտ վերականգնվել։ Կազմում փոփոխություններ ենք կատարել, խաղադաշտում նորեկներ կտեսնեք, որոնք առաջին անգամ կլինեն մեկնարկային կազմում:

Հասկանում եմ, որ առաջին հերթին ինձ և բոլորիս հաղթանակ է պետք, բայց ունենք ուղղություն և նպատակներ, որոնք հասկանալու համար պետք են փորձարկումներ: Այդ իսկ պատճառով գնացել եմ այսպիսի ռիսկերի, և եթե արդարացվի, մեզ համար ավելի լավ կլինի աշնանը, իսկ եթե չարդարացնի՝ ուրեմն կունենանք ժամանակ փոփոխության և մտածելու։

Մոլդովան շատ նման է Կիպրոսի և Լատվիայի հավաքականներին, որոնք մեր մրցակիցներն են լինելու Ազգերի լիգայում: Մոլդովան շատ մոտ խաղաոճ ունի, նման մակարդակի թիմ է: Դրա համար շատ կարևոր է, որ ընկերական և պաշտոնական խաղերի մրցակիցները մակարդակներով մոտ լինեն։

Ցանկությունը հաղթելու մեծ է, բայց այդ ցանկությունը չի ճնշում: Վերջին շրջանում մի հաղորդում տեսա, որտեղ մեր լրագրողները հյուր ունեին, որն ասաց, թե Մելիքյանը պարտվում է և իրեն ներում են, բայց այսպես շարունակել չի կարելի։ Ասեմ, որ պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները և երբեք չեմ լինի այն դիրքում, որ ինձ ներեն կամ չներեն: Ինձ պետք է հավատան կամ չհավատան: Ես ոչ գործ կորցնելուց եմ վախենում, ոչ էլ այլ բանից: Ամեն ինչ կստացվի՞, թե՞ ոչ՝ կարծում եմ՝ չի ստացվի, բայց վստահ եմ, որ հավաքականին կարող եմ օգնել, և մենք ճիշտ ուղու վրա ենք։

Կան ֆուտբոլիստներ, որոնք Ղազախստանի թիմի դեմ խաղում լավ հանդես եկան, բայց նրանք մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չեն գա։ Պետք է հասկանանք՝ մյուս ֆուտբոլիստներն իրենց մեկնարկային կազմում ոնց կդրսևորեն։

Ես առաջ այլ կերպ էի հավաքականի վերաբերյալ հարցերին մոտենում, իսկ հիմա՝ այլ կերպ։ Երբ հանդիպմանը ինչ-որ մի բան չի ստացվում, հասկացա, թե ոնց են դա վերլուծում մարդիկ։ Այդ ժամանակ որոշեցի խոսել այնպես, ինչպես իրականում կա: Երբ մի բան ավել ես ուզում ասել, որ տղաներին ոգևորես, երկրպագուներին ոգևորես, որ գնում ենք առաջ, հետո որոշ ժամանակ անց դրա մասին մոռանում են և պահանջում են։ Քննադատությունը ընդունում եմ, բայց խնդրում եմ՝ պահանջները պետք է մոտ լինեն իրականությանը։ Հավաքականն ունեցել է խնդիրներ, և ես այդպես էլ ընդունել եմ, ուրեմն պետք չի մոռանալ այդ խնդիրների մասին, եկեք միասին մտածենք և շարժվենք առաջ»,- ասել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան