Ներքին 4 ամիս առաջ - 10:29 08-06-2026

Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում. Շարմազանով

Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նույնիսկ ԿԸՀ նախնական պաշտոնական տվյալներով ընտրության մասնակցած ՀՀ քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի քվեարկել Նիկոլի ու ՔՊ-ի օգտին։ Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն։ Ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում։

Նույնիսկ ԿԸՀ-ի նախնական տվյալներն են փաստում, որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չեն կիսում Նիկոլի բերած Արցախի հանձնման ,հայաթափման ու ՀՀ վիլայեթացման ծրագիրը։

Հիմա պարզա չէ՞,ինչու՞ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ։ Մեծ-մեծ ասում էին,որ գնում են սահմանադրական մեծամասնություն հավաքելու։ Դուք նույնիսկ ձեր ԿԸՀ-ի տվյալներով չեք արժանացել ընտրության մասնակցած քաղաքացիների դրական քվեարկությանը։ Ու այդ ամենն ԵՄ ու Արեւմուտքի «փակ աչքերի » ու Նիկոլի ռեպրեսիաների պարագայում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով