Արտաքին 2 տարի առաջ - 11:30 11-02-2024

Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի անասելի հումանիտար աղետի․ Բորել

News.am-ի փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում նախազգուշացրել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի «անասելի հումանիտար աղետի»:

Բացի այդ, ըստ նրա, Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա հղի է նաև Եգիպտոսի հետ հարաբերություններում լուրջ լարվածությամբ։

«Ես միանում եմ ԵՄ անդամ մի քանի երկրների նախազգուշացմանը, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի անասելի հումանիտար աղետի և Եգիպտոսի հետ լուրջ լարվածության:

Պատանդների ազատ արձակման և ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների վերսկսումը արյունահեղությունը կանխելու միակ միջոցն է»,- ասել է Բորելը:

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր Ռաֆահի վրա հարձակում սկսելու իր մտադրության մասին, որտեղ կենտրոնացել են Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների պատճառով տեղահանված պաղեստինցիները:

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Ռաֆահի շրջանի բնակելի շենքերին, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով