Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:15 05-06-2026

«Հատիսը» պարզապես նախագիծ չէ. այն հավատ է և համախմբման գաղափար, որը միավորում է հայությանը. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի։ Հատիսի բարձունքում սպասում ենք համազգային նախաձեռնության խորհրդանշական 50․000-րդ կամավորին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյին։

Այս բարձունքը դարձել է համախմբման յուրօրինակ խորհրդանիշ։ Այստեղ են եկել մարդիկ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերից, Սփյուռքից և աշխարհի տարբեր մայրցամաքներից։ Նրանց միավորել է մեկ գաղափար՝ մասնակցել մի գործի, որը պատկանում է ամբողջ հայությանը։ Այստեղ յուրաքանչյուր մարդ զգում է, որ իր մասնակցությամբ թողնում է սեփական հետքը և դառնում մեծ պատմության մի մասը։

Կամավորներին հանձնվող հավաստագրերը պարզապես վկայագրեր չեն։ Դրանք հիշողություն են, պատասխանատվություն և հպարտություն։ Տարիներ անց այս մարդիկ իրենց զավակներին ու թոռներին պատմելու են, որ եղել են ազգային նշանակության այս նախաձեռնության մասնակիցները։

«Հատիսը» պարզապես նախագիծ չէ։ Այն հավատ է, հիշողություն և համախմբման գաղափար, որը միավորում է հայությանը։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ իրեն զգա այս մեծ գործի մասնիկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով