Սպորտ 2 տարի առաջ - 12:00 23-06-2024

Օլիմպիզմի գաղափարներն այսօր միավորում են ամենատարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց․ Գագիկ Ծառուկյան

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղելմարզաշխարհի ներկայացուցիչներին, որում մասնավորապես ասված է.

«Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ,

1948 թվականի, ՄՕԿ-ի որոշմամբ, հունիսի 23-ը նշվում է որպես միջազգային օլիմպիական օր։ 1894թ. հենց այդ օրն է ֆրանսիացի բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում հրապարակել ՄՕԿ-ի հիմնադրման մասին իր պատմական զեկույցը։ Նրա երազանքն էր` սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել, համերաշխ աշխարհ կառուցել` սպորտը և օլիմպիզմն օգտագործելով որպես յուրատեսակ կամուրջ` խաղաղության խթանման, ժողովուրդների բարեկամության, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման համար:

Օլիմպիզմի գաղափարներն այսօր միավորում են ամենատարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց: Դրան հերթական անգամ ականատես կլինենք մեկ ամիս հետո` Փարիզում մեկնարկելիք ամառային 33–րդ օլիմպիական խաղերի օրերին: Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները:

Հայաստանի ազգային օլիմպիական ընտանիքի անունից բոլոր մասնակիցներին, և առաջին հերթին, իհարկե, մեր երկրի մարզիկներին մաղթում եմ արդար մրցակցություն, արժանապատիվ պայքար և վաստակած ու պատվաբեր հաղթանակներ:
Աստված մեզ օգնական»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով