Ներքին 4 ամիս առաջ - 16:11 05-06-2026

«Գործակալները» բանակում ի՞նչ գործ ունեն. ծանուցագրեր բաժանելով՝ վախի մթնոլորտ են ստեղծում

Մերի Հակոբյան

Լրագրող

«Սա ավելի շատ մարդկանց վախեցնելու նպատակ ունի, բայց կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությանը ծառայած որևէ մարդ չպետք է վախենա»,– Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան վերադարձած քաղաքացիներին զորահավաքային ծանուցագրեր հանձնելու դեպքերին։

Բաբայանի խոսքով՝ տեղի ունեցածը իրավականից ավելի քաղաքական ենթատեքստ ունի։

«Սա ընտրությունների հետ իրենք են կապում։ Ի վերջո, հենց «վարչապետի» աշխատակազմի ղեկավարի տեղակալի մակարդակով այս թեման ներկայացվեց այդ ֆոնի վրա»,– նշեց նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների նախկին հայտարարություններին՝ իրավապաշտպանը հիշեցրեց, որ նախկինում խոսվում էր Ռուսաստանից եկող քաղաքացիների հնարավոր կապերի մասին։

«Հիմա, փաստորեն, որևէ ապացույց չունենալով՝ փորձում են այլ մեթոդներով ճնշում գործադրել մարդկանց վրա»,– ասաց Բաբայանը։

Նրա կարծիքով՝ նման քայլերը որևէ տրամաբանական հիմնավորում չունեն։

«Եթե նույնիսկ կասկած ունեն, որ մարդիկ գործակալներ են, ապա ինչո՞ւ պետք է նրանց տանեն զինվորական ծառայության կամ զորահավաքի։ Դա պարզապես տրամաբանությունից դուրս է»,- նշեց նա։

Իրավապաշտպանը համոզված է, որ հիմնական նպատակը հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելն է։

«Հանրությանը փորձում են վախեցնել՝ ցույց տալով, թե ընդդիմությանը ձայն տալու կամ որոշակի քաղաքական դիրքորոշում ունենալու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ»,– ասաց նա։

Միևնույն ժամանակ Բաբայանը նշեց, որ ինքն անձամբ չի հիշում նախադեպ, երբ օդանավակայանում արտերկրից վերադարձած քաղաքացիներին նման կերպ ծանուցումներ հանձնվեին։

«Ես նման դեպքերի չեմ հանդիպել։ Չեմ կարող ասել, որ նախկինում օդանավակայանում նման պրակտիկա եղել է»,– ընդգծեց նա։

Իրավական հետևանքների մասին հարցին պատասխանելով՝ Բաբայանը նշեց, որ ինքնին ծանուցագիր ստանալը դեռևս իրավական խնդիր չի առաջացնում։

«Ծանուցումն ինքնին որևէ խնդիր չի ստեղծում։ Հարցն այն է, թե դրանից հետո ինչ գործողություններ կկատարվեն և ինչ ազդեցություն կունենան քաղաքացիների իրավունքների վրա»,– եզրափակեց իրավապաշտպանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում