Մամուլ 4 տարի առաջ - 08:51 25-03-2022

«Ռազբորկա»՝ Վեդիում. Իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վեդիում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին: Գարիկ Սարգսյանի կողմնակիցները երեկ ուշ գիշերին քաղաքում «ռազբորկա» են արել, ծեծկռտուք հրահրել: Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող ՔՊ շտաբի ներկայացուցիչը երեկ փողոցում որոշել է «ատչյոտ» պահանջել մրցակից ճամբարի՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության համակիրից, թե ինչու են իրենց թեկնածու Գարիկ Սարգսյանին մրցակիցները կոկորդիլոս, կոկորդիլոսագետ անվանում:

Ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ Գարիկ Սարգսյանն է ինքն իրեն նման մականունով կնքել: Սարգսյանի կողմնակիցը, որը մեր տեղեկություններով Արտաշատ քաղաքի բնակիչ է, որը պարզապես Վեդիում աշխատում է Գարիկի համար, սեռական հայհոյանք է տվել, թե՝ ով ասի կոկորդիլոս, իրա սենցն ու ընենցը: Որից հետո քաշքշուկ է սկսվել, ՔՊ շտաբից մի քանի տասնյակ մարդ դուրս է թափել, մյուս կողմի շտաբից էլ են հասել դեպքի վայր, սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք, ապա ոստիկանները եկել եւ միայն ընդդիմադիրներին են բաժին տարել:

Կեսգիշերին մոտ բաց են թողել տղաներին, որոնցից միայն մեկի անունը մեզ հայտնեցին՝ Վահան Սիմոնյան: Կողմերից եւ ոչ մեկի ներկայացուցիչը լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: Մեզ ասացին, որ Սարգսյանի շտաբում հատուկ սադրել են եւ ընտրություններից երկու օր առաջ նման միջադեպով նպատակ ունեն բռնել մրցակիցների վախը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան