Ներքին Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:25 04-06-2026

500 մլն դոլար՝ TRIPP-ի և ՀՀ-ում հանքերի շահագործման համար․ ԱՄՆ-ում հաստատվել է ներդրումային փաթեթը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն TRIPP-ի մասին խոսելիս այն միջանցք է անվանել:

«Կան ամերիկյան ընկերություններ և ամերիկացի աշխատողներ, որոնք դրանից կշահեն, բայց վերջնական շահառուները լինելու են հայ ժողովուրդը՝ այս միջանցքի բացման արդյունքում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ։

Ըստ Ռուբիոյի՝ TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առանցքն է և դա չափազանց կարևոր է։

«Այն իսկապես հնարավորություն ունի արմատապես փոխելու Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալու տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց: Այն կարող է զգալիորեն փոխել Հայաստանի տնտեսությունը»,- պնդել է նա։

ԱՄՆ պետքարտուղարը Ռուբիոն հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում վերահսկել կամ ունենալ ամերիկյան տնտեսական մենաշնորհ։

«Մենք ցանկանում ենք, որ մեր ընկերություններն այնտեղ ունենան արդար հնարավորություններ և, ի դեպ, շատ դեպքերում՝ համագործակցենք հայկական ընկերությունների հետ, որպեսզի դա դառնա փոխշահավետ գործընթաց»,- եզրափակել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող