Արտաքին 4 տարի առաջ - 17:05 17-10-2022

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները հաստատել են Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական փաթեթը

Արտաքին գործերի գծով ԵՄ-ի խորհուրդը հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի նիստում որոշում է ընդունել Ուկրաինային Եվրամիության 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական մասնաբաժինը հատկացնելու մասին:

«ԵՄ-ի անդամ պետությունների կողմից լրացուցիչ 500 մլն եվրոյի հատկացումը եւս մեկ ապացույցն Է այն բանի, որ մենք առաջվա պես հաստատակամորեն աջակցում ենք ուկրաինական զինված ուժերին: Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ լինի»,- հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որի խոսքերը մեջբերվում են խորհրդի հրապակած կոմյունիկեում:

Հաշվի առնելով ներկա որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ընդհանուր ռազմական օգնության չափը կաճի մինչեւ 3,1 մլրդ եվրո:

Նոր մասնաբաժնի 490 մլն եվրոն կծախսվի ռազմական տեխնիկայի գնման վրա, 10 մլն եվրոն կուղղվի անհատական պաշտպանության միջոցների, առաջին օգնության դեղարկղիկի եւ վառելիքի ծախսերի փակմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով