Ներքին 2 ամիս առաջ - 21:38 04-06-2026

Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից

«Նոր ուժի» վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից՝ հայտարարելով, որ ցանկանում է Նիկոլ Փաշինյանի հետ առանձին բանավեճ ունենալ։

Նա նաև ասաց, որ այս բանավեճային ֆորմատի նախորդ հանդիպումները ցույց տվեցին, որ այն իրեն չի արդարացնում ու վերածվում է ՔՊ-ի ասուլիսի։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը: