Մամուլ 4 ամիս առաջ - 08:47 04-06-2026

Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավականին զուսպ է, եւ հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի առջեւ ծառացած մարտահրավերներին, նշվում է, թե անդրադարձ է կատարվել «արտահանման դիվերսիֆիկացիային»:

Սակայն, մեր տեղեկություններով, բավականին թեժ քննարկում է ծավալվել, բայց այդպես էլ նախարարը չի կարողացել տնտեսվարողներին լուծում առաջարկել։ Հիշեցնենք․ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնատեսակների, «Ջերմուկի», կոնյակի եւ ծաղիկների ներկրումը Ռուսաստան։

Մեզ պատմեցին, որ Պապոյանը ջերմոցատերերին առաջարկել է օգնություն, ավելի ճիշտ՝ ասել է, թե ինչով կարող է պետությունն օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը միաբերան պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է, եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ, փաստորեն, իրենց առջեւ իշխանության թեթեւ ձեռամբ փակվել է, ուստի միակ լուծումն այդ շուկան բացելն է:

Պապոյանը խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ, ինչը վրդովեցրել է ջերմոցատերերին։ Նրանք հիշեցրել են իշխանության խոստումները, թե տնտեսություն հիմնեք, գործ դրեք, մենք ձեր թիկունքին կկանգնենք, իրենք էլ մեծ ներդրումներ են արել, վարկեր վերցրել ու այսօր կանգնել փաստի առաջ։ Ջերմոցատերերը հեռացել են դժգոհ եւ առանց լուծումների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում