Ներքին 4 ամիս առաջ - 21:19 01-06-2026

Լիլի Մորտոն ցույց է տվել նորածին դստերը ու մաղթանք հղել Հունիսի 1-ի առթիվ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն ով վերջերս է մայրացել և վայելում է իր կյանքի ամենակարևոր ու լուսավոր շրջանը, Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հանդես է եկել չափազանց ջերմ ու սիրառատ հրապարակմամբ:

Նորաթուխ մայրիկն իր սոցիալական հարթակներում նոր ու հոլովակ է հրապարակել իր փոքրիկ հրաշքի՝ դստեր՝ Ավրորայի հետ: Կադրերն իսկական հիացմունք են առաջացրել հետևորդների շրջանում, քանի որ Լիլին անդադար խնամքով ու սիրով է շրջապատում փոքրիկին: Տոնական հոլովակին կից Լիլի Մորտոն կատարել է մակագրություն՝ դիմելով աշխարհի բոլոր փոքրիկներին:

«Ուզում եմ՝ աշխարհի բոլոր երեխաները անհոգ ու երջանիկ լինեն»,- իր մայրական սրտի ամենանվիրական մաղթանքն է հղել նա:

Երկրպագուները շնորհավորել են նորաթուխ մայրիկին տոնի առթիվ՝ փոքրիկ գեղեցկուհուն մաղթելով առողջություն, անհոգ մանկություն և երջանիկ ապագա:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով