Ներքին 5 ամիս առաջ - 15:41 17-05-2026

Գնացինք տունիկ. Լիլի Մորտոն ցույց է տվել հիվանդանոցից դստեր դուրսգրման կադրերը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս մայրացել է սկանդալային ու միշտ քննարկվող բլոգեր Լիլի Մորտոն։ Նա լույս աշխարհ է բերել իր առաջնեկին՝ գեղեցկուհի դստերը, ում անվանակոչել են Ավրորա։ Այսօր Լիլին սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է կյանքի ամենասպասված ու հուզիչ պահերից մեկով՝ հիվանդանոցից դուրսգրմամբ։

Լիլի Մորտոն Ինստագրամում հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հիվանդանոցի անձնակազմի օգնությամբ, սայլակով և դստրիկին գրկած լքում հիվանդասենյակը։

Իրեն բնորոշ ոճով՝ նորաթուխ մայրիկն ընտրել էր ամբողջությամբ վարդագույն հագուստ, իսկ փոքրիկ Ավրորան փաթաթված էր թագավորական նախշերով վարդագույն թիկնոցի մեջ։ Հոլովակին կից Լիլին կատարել է կարճ, բայց չափազանց ջերմ գրառում. «Գնացինք տունիկ #AURORA»։

Տեսանյութը րոպեների ընթացքում հավաքել է հազարավոր հավանումներ և մեկնաբանություններ։ Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, գործընկերներն ու երկրպագուները շտապել են շնորհավորել Լիլիին՝ փոքրիկին մաղթելով անհոգ ու երջանիկ մանկություն։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան