Ներքին 4 ամիս առաջ - 14:43 01-06-2026

Մարտի 1-ի գործով քրհետապնդումներ են հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից:

Դատախազը 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ի դրությամբ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների՝ Պ.Պ.-ի, Վ.Գ.-ի, Հ.Բ.-ի և Լ.Ե.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ):

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարներ Պ.Պ.-ն, Վ.Գ.-ն, Հ.Բ.-ն և Լ.Ե.-ն, ակնհայտ ապօրինի հրաման կատարելով, իրենց կողմից արձակված հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Մ.Հ.-ի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռ.Ք.-ի, Ս.Օ.-ի, Յու.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում