Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 15:35 31-05-2026

Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակվել՝ կից գրառմամբ.

Տեսանյութում վերլուծվում են սպասվող խորհրդարանական #ընտրություններ ի երկու հնարավոր քաղաքական սցենարները և դրանց ազդեցությունը երկրի ապագայի վրա:

Առաջին սցենարով նախատեսվում է բազմակուսակցական խորհրդարանի ձևավորում, որտեղ բացառվում է որևէ ուժի կողմից բացարձակ մեծամասնության ստացումը: Այս տարբերակում, քաղաքական էգոիզմի մերժման միջոցով, ընդդիմադիր դաշտում փնտրվում են կոմպրոմիսներ, և առաջադրվում է անխոցելի ու կրթված կոմպրոմիսային #վարչապետ:

Սրանով հնարավորություն է ստեղծվում ներդնելու եվրոպական մոդելի պառլամենտարիզմ, որտեղ #կառավարություն ը դառնում է վերահսկելի, իսկ պետությունը պաշտպանվում է արտաքին ճնշումներից: Երկրորդ՝ վտանգավոր սցենարով կանխատեսվում է նախկին ընտրությունների կրկնությունը, երբ արհեստական բևեռացման հետևանքով մոբիլիզացվում է միայն երկու կողմերի ընտրազանգվածը:

Ցույց է տրվում, որ նման զարգացման դեպքում խորհրդարանը վերածվում է քաղաքական անապատի, քանի որ անցողիկ խոշոր ուժերը չունեն արդյունավետ ընդդիմադիր գործունեություն ծավալելու փորձ: Կոչ է արվում դուրս գալ թմբիրից, չփոշիացնել ձայները նորահայտ ուժերի վրա և քվեարկել փորձառու թիմի օգտին՝ թիվ 19 քվեաթերթիկով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան