Արտաքին 1 տարի առաջ - 21:42 13-05-2025

Թուրքիայում քրդերի զինաթափումից հետո հաջորդ 3 հավանական սցենարները

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման և լուծարման որոշումը նոր հեռանկարներ է բացում քրդական հարցի կարգավորման համար։ Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ համատեքստում PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ հետևյալ 3 սցենարով։

1. Օջալանի ազդեցության պահպանում՝ որպես գաղափարական առաջնորդ: Չնայած բանտարկությանը, Օջալանը շարունակում է մնալ քրդական շարժման կարևորագույն խորհրդանիշը։ Նրա գաղափարները և կոչերը խաղաղության ու ժողովրդավարական լուծումների վերաբերյալ կարող են շարունակել ուղղորդել քրդական քաղաքական կազմակերպություններին և հասարակական շարժումներին։

2. Օջալանի ներգրավվածությունը խաղաղ գործընթացում անուղղակի կամ սահմանափակ ձևաչափով: Թեև նրա անմիջական մասնակցությունը բանակցություններին դժվար է պատկերացնել իրավական կարգավիճակի պատճառով, հնարավոր է, որ նրա կարծիքը հաշվի առնվի որոշումներ կայացնելիս կամ նրա միջոցով ուղերձներ փոխանցվեն բանակցող կողմերին։

3. PKK-ի լուծարումից հետո հնարավոր է նոր քաղաքական կուսակցությունների կամ հարթակների ստեղծում, որոնք կհիմնվեն Օջալանի առաջարկած ժողովրդավարական և քաղաքական մասնակցության սկզբունքների վրա։

Ենթադրվում է, որ եթե հաջողվի հասնել թուրք-քրդական համապարփակ խաղաղության համաձայնագրի, ապա հնարավոր է քննարկվի Օջալանի քաղաքական համաներման կամ նրա քրգործի վերանայման հարցը։ Դա էլ իր հերթին կարող է հնարավորություն տալ քրդերի առաջնորդին հետագայում անձամբ ներգրավվել քաղաքական գործունեության մեջ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»