Ավելին Ներքին 4 ամիս առաջ - 21:33 30-05-2026

Մոր և դստեր անճանաչելի տրանսֆորմացիան. Նինա Տիտանյանը և նրա մայրիկը նիհարհել են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Նինա Տիտանյանը ով սոցիալական հարթակներում անդադար կիսվում է իր տպավորիչ տրանսֆորմացիայով, հանդես է եկել նոր ու չափազանց մոտիվացնող հրապարակմամբ: Այս անգամ բլոգերը ներկայացել է սիրելի մայրիկի հետ և բացահայտել ընտանեկան նոր հաջողությունները:

Ինչպես հայտնի է, Նինան ժամանակին դիմել էր բարիատրիկ վիրահատության, ինչից հետո հետևողականության շնորհիվ արդեն հասցրել է նիհարել 52 կիլոգրամ։ Բլոգերն անկեղծացել է, որ հագուստի մեջ օր օրի ավելի ակնառու է զգում տարբերությունը, ինչն իրեն էլ ավելի է ոգևորում։

Պարզվում է՝ Նինայի այս հաջողությունը լավագույն օրինակն ու մոտիվացիան են դարձել իր ընտանիքում: Բլոգերի մայրիկը, ոգեշնչվելով դստեր արդյունքներով, ինքն էլ է լուրջ քայլեր ձեռնարկել ավելորդ քաշի դեմ պայքարում և արդեն կորցրել է շուրջ 9 կիլոգրամ։ Նինայի և մայրիկի համատեղ նոր լուսանկարները իսկական հիացմունք են առաջացրել հետևորդների շրջանում:

Երկրպագուները նշում են, որ նրանք շատ նման են և երկուսն էլ հիասքանչ տեսք ունեն՝ ապացուցելով, որ ցանկացած տարիքում էլ հնարավոր է հասնել երազանքի արտաքինին: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով