Ներքին 6 ամիս առաջ - 11:24 29-03-2026

Շոկային փոփոխություն. բլոգեր Նինա Տիտանյանը նիհարել է 47 կիլոգրամ

Հայտնի բլոգեր Նինա Տիտանյանը, որը վերջերս ենթարկվել էր բարիատրիկ վիրահատության (ստամոքսի փոքրացում), նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր տպավորիչ արդյունքները։

Բլոգերը խոստովանել է, որ արդեն հասցրել է կորցնել 47 կգ քաշ, և չնայած համացանցում շատերն իրեն մեղադրում են նմանատիպ միջամտությունների «պրոպագանդա» անելու մեջ, ինքը չափազանց գոհ է արդյունքից։

Նինան շեշտել է, որ պարզապես հայտնում է իր անձնական կարծիքն ու փորձը՝ առանց որևէ մեկին նույնն անելու պարտադրանքի։ Խոսելով վիրահատությունից հետո իր սննդակարգի մասին՝ բլոգերը նշել է, որ արդեն կարողանում է ամեն ինչ ուտել, սակայն ստիպված է խիստ հետևել չափաբաժիններին։

Ըստ նրա՝ սննդի չարաշահումը կարող է հանգեցնել վատ զգացողությունների և բացասական հետևանքների, ուստի այժմ սնվում է սահմանափակ քանակությամբ։

Այս ամենին զուգահեռ, Նինան անկեղծացել է նաև իր հոգեվիճակի մասին՝ խոստովանելով, որ հայրիկի մահից հետո իր համար չափազանց դժվար է վերադառնալ սոցիալական հարթակներ և շարունակել նախկին ակտիվությունը։ Այնուամենայնիվ, նա գիտակցում է, որ սա իր աշխատանքն է և փորձում է ուժ գտնել առաջ շարժվելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով