Ներքին 4 ամիս առաջ - 21:47 19-05-2026

Մենք վարելու ենք բացառապես քաղաքակիրթ, իրական ընտապայքար՝ հարգելով թե´ մեր ընտրողին, թե´ մեր մրցակիցներին. Տոնոյան

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ և քաղաքական ընտրարշավից՝ շեշտը դնելով բացառապես վիրավորական տեքստերի, ցածրակարգ բամբասանքի և, ցավոք, փողոցային բառապաշարի վրա։

Ամենայն հավանականությամբ, սա խոսում է քաղաքական և ծրագրային ասելիքի բացակայության մասին։

Այնուամենայնիվ, մենք չենք շեղվելու մեր որդեգրած սկզբունքային դիրքորոշումից և վարելու ենք բացառապես քաղաքակիրթ, իրական ընտապայքար՝ հարգելով թե´ մեր ընտրողին, թե´ մեր մյուս մրցակից քաղաքական ուժերին։

Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը, Բարգավաճ Հայաստան կառուցելու իր տեսլականը՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված համապարփակ ծրագիրը։

Ուրախ կլինենք բոլոր արձագանքների, մեկնաբանությունների և իրական ծրագրային բանավեճի առաջարկների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»