Ներքին 3 տարի առաջ - 17:31 13-12-2022

Մենք դաշնակիցների և քաղաքակիրթ աշխարհի միջոցով հասնելու ենք Արցախի հայերի անվտանգ ապրելու իրավունքին. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Հայաստանն ու Արցախը միացնող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը:

Արցախի մեր հայրենակիցները փաստացի շրջափակման մեջ են՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնելով պարենային ճգնաժամի վտանգի առաջ: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը աննախադեպ հումանիտար աղետ է։

Ադրբեջանը խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հերթական անգամ հստակ ազդակ ուղարկելով աշխարհին, որ չի դադարում վարել հակահայ, ցեղասպան քաղաքականություն:

Ինքս երեկվանից մշտական կապի մեջ եմ Արցախի ղեկավարության հետ, հայտնել եմ իմ պատրաստակամությունը ցանկացած աջակցության հարցում։

Կարևորում եմ ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը Արցախի խաղաղ և անվտանգ կյանքի ապահովման գործում, և վստահ եմ՝ այս հարցը նույնպես ստանալու է իր լուծումը։

Եվ վերջապես, կոչս Արցախի մեր հայրենակիցներին՝ Արցախը մենակ չէ՛, և մենք համայն հայության, դաշնակիցների և քաղաքակիրթ աշխարհի միջոցով կարողանալու ենք հասնել Արցախի հայերի՝ սեփական հողում անվտանգ ապրելու իրավունքին…

Աստված պահապան Հայաստանի ու Արցախի հերոսական ժողովրդին...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի