Ներքին 4 ամիս առաջ - 12:59 19-05-2026

Հանրությանը պետք է համախմբել, ոչ թե խորացնել հակասություններն ու մարդկանց հիասթափությունը․ Գագիկ Ծառուկյան

Նախընտրական հանդիպումների հերթական ուղղությունը Սյունիքի մարզն է։ Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ։

Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրների, մտահոգությունների ու սպասումների մասին։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում հենց այդ խնդիրների լուծումն է՝ սոցիալական արդարության ապահովումը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումը։
Մենք համոզված ենք, որ արդյունավետ և պատասխանատու կառավարման պայմաններում հնարավոր է ոչ միայն լուծել կուտակված խնդիրները, այլ նաև մարդկանց վերադարձնել վստահությունն ու ապագայի հանդեպ հույսը։

Հանրությանը պետք է համախմբել, լսել մարդկանց և միասին լուծումներ գտնել, ոչ թե խորացնել հակասություններն ու մարդկանց հիասթափությունը։

Իմ կյանքի և գործունեության ընթացքում միշտ փորձել եմ անել այն, ինչի համար ժողովուրդը կարող է հպարտանալ։ Տարիներ առաջ Բաքվում ծածանված հայոց հաղթական եռագույնը բոլորիս հաղթանակն էր, մեր միասնականության ու ուժի խորհրդանիշը։

Այսօր էլ մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան