Ներքին 4 տարի առաջ - 18:29 22-07-2022

Հիասթափությունը ոչ թե հայ ժողովրդի մոտ է լինելու, այլ հենց կաիպտուլյատնտների ու նրանց թրքական տերերի․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմության գործողությունները կոնկրետ անհանգստության մեջ են պահում կապիտուլյանտներին: Չգիտեն ինչպես վարվել: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան, ամենօրյա ռեժիմով, տարբեր լեզուներով Հայաստանի դեմ տեղեկատվական տեռոր է իրականացնում՝ թրքացնելով Հայկական սահմանային և այլ բնակավայրերի անուններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները: Փոխարենը՝ կապիտուլյանտների հայկական քարոզչամեքենան բան ու գործ թողած՝ լծվել է ընդդիմադիր շարժման դեմ հակաքարոզչությանը:

Ժողովրդի ուղեղները լվանալով՝ փորձում են ամեն կերպ ցույց տալ, իբր շարժումը մարեց: Այսինքն՝ դրանով ցանկանում են ասել, որ հայ ժողովուրդը դեմ չէ իր հայրենի տարածքները հանձնելուն և երկրորդ անգամ կապիտուլյացվելուն: Դրանով մարդկանց աչքերին թոզ են փչում, իբրև թե ընդդիմությունը չի կարողանում, կամ չի ցանկանում բավարար չափով պայքարել թրքացման օրակարգերի դեմ:

Այնինչ՝ հիասթափությունը ոչ թե հայ ժողովրդի մոտ է լինելու, այլ հենց կաիպտուլյատնտների ու նրանց թրքական տերերի:

Այո՛, ոչ մի բանով սահմանափակված չէ ընդդիմությունը և ոչինչ չի կարող նրան հետ պահել իր հիմնական նպատակից և օրակարգից: Պայքարը փողոցում չի ավարտվել, իսկ խորհրդարանում մանդատ ունեցող ուժերը նաև խորհրդարանը պետք է դիտարկեն որպես պայքարի գործիք: Երբ պետք լինի կապիտուլյատնտների դավադիր ծրագրերի դեմն առնել փողոցում՝ դա արվել ու արվելու է:
Պատահական չէ, որ Չավուշօղլուն հերթական անգամ երեկ բողոքեց հայկական ընդդիմությունից՝ նշելով որ խանգարում են իրենց ծրագրերին:

Իսկ երբ անհրաժեշտ լինի կապիտուլյատնտների դեմ պայքարել խորհրդարանում՝ ընդդիմությունը լինելու է պայքարի այդ գծում: Ոչ փողոցում, ոչ խորհրդարանում, նիկոլականները չեն կարողանալու կաշկանդել ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ:

Իսկ օրակարգը մեկն է: Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը չի՛ վաճառվում, շահագործման չի՛ տրվում և չի՛ ծառայում թուրք-ադրբեջանական շահերին:

Հայաստանում վաճառվում, շահագործվում և թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլյացված իշխանությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով