Արտաքին 4 ամիս առաջ - 23:18 18-05-2026

Եվրոպայից թափոնների զգալի մասն արտահանվում է Թուրքիա

Եվրոպայում էլեկտրաէներգիայի գների աճի պատճառով վերամշակման ծախսերը զգալիորեն ավելացել են, ինչի հետևանքով մի շարք վերամշակման գործարաններ փակվել են։

Այս պայմաններում եվրոպական երկրները սկսել են ավելի մեծ ծավալներով թափոն արտահանել Թուրքիա։

«Basel Action Network» (BAN) միջազգային բնապահպանական կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2025-ին Եվրոպայում վերամշակման գործարանների փակման դեպքերն աճել են 50%-ով, հատկապես՝ պլաստիկի վերամշակման ոլորտում։ Այդպիսով Թուրքիան էլ դարձել է խոշորագույն ծավալներով Եվրոպայից աղբ ընդունող երկրներից մեկը, որտեղ էլ պլաստիկ թափոնները կամ այրվում, կամ էլ թաղվում են հողի մեջ, ինչը բնապահպանական վտանգ է ստեղծում։

«BAN»-ի տվյալներով՝ Եվրամիությունը 2025-ին ընդհանուր առմամբ արտահանել է շուրջ 1.5 միլիարդ կիլոգրամ թափոն, որի 50%-ը «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից» (OECD) դուրս երկրներ, մյուս կեսի զգալի մասն էլ տեղափոխվել է հենց Թուրքիա, որն այժմ համարվում է Եվրոպայից պլաստիկ թափոնների ամենամեծ ծավալները ստացող երկիրը:

Կազմակերպությունը զգուշացնում է, որ 2026-ի նոյեմբերից ուժի մեջ մտնող նոր կանոնակարգից հետո, որով ԵՄ երկրներին կարգելվի պլաստիկ թափոններ արտահանել «OECD»-ից դուրս գտնվող երկրներ, կազմակերպության անդամ Թուրքիան նոր վտանգի առաջ կկանգնի, քանի որ այդպիսով դեպի Թուրքիայի թաթոնների հոսքը կարող է էլ ավելի մեծանալ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»