Ներքին Արտաքին 5 տարի առաջ - 18:16 31-05-2021

Երևանը բավարար քայլեր չի ձեռնարկում, որպեսզի կանխի թափոնների արտանետումը Արաքս․ Իրանի Էներգետիկայի նախարար

Իրանը տարբեր միջոցառումների ժամանակ, ըստ ընթացակարգերի նախազգուշացրել է Հայաստանին՝ Արաքս գետի աղտոտման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի Էներգետիկայի նախարար Ռըզա Արդաքանիանը՝ Արաքսի եւ Միլ-Մուղանի ամբարտակների գոծարկման եւ «Գըզ գալասիի» ջրամբարի գործարկման հիսունամյակի միջոցառման ժամանակ։

Նախարար Արդաքանիանը հայտարարել է նաև, որ Իրանը մշտապես քայլեր է ձեռնարկում վերջին տարիներին, որպեսզի կանխի Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտումը։ Նա ասել է, որ Երևանը դեռ բավարար քայլեր չի ձեռնարկում, որպեսզի կանխի թափոնների արտանետումը Արաքսի ջրային ավազան։ Բացի այդ, Հայաստանը, Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը նախապատրաստում են անցկացնել քառակողմ հանդիպում Արաքսի աղտոտմանը վերջ դնելու համար և հույս կա, որ այն շուտով կկայանա։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Իրանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում