Ներքին 5 ամիս առաջ - 14:42 16-05-2026

Վերջապես մենք հանդիպեցինք. Սիլվա Հակոբյանի և Շուշաննա Թովմասյանի վերամիավորումը ԱՄՆ-ում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տարիների հեռավորությունն ու զգալի տարածությունը խոչընդոտ չեն իսկական ընկերության համար։

Դրա վառ ապացույցն են երգչուհի Սիլվա Հակոբյանն ու դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ովքեր երկարատև բաժանումից հետո վերջապես հանդիպել են Միացյալ Նահանգներում։

Սիլվա Հակոբյանն իր սոցիալական հարթակներում կիսվել է հանդիպման ջերմ ու էմոցիոնալ լուսանկարներով, որոնց կից կատարել է սրտառուչ գրառում՝ ուղղված տարիների ընկերուհուն. «Վերջապես մենք հանդիպեցինք, իմ արկածախնդիր ընկերուհի»,- նշել է երգչուհին։

Կադրերում արտիստները չեն թաքցնում իրենց անկեղծ ժպիտներն ու տեսակցության բերկրանքը։

Հանդիպումն անցել է հուշերի, ջերմ զրույցների և անցած օրերը վերհիշելու մթնոլորտում։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով