Ներքին 4 ամիս առաջ - 15:44 09-06-2026

Միշտ պիտի լինես մեր կյանքի ամենակարևոր մարդը. Շուշաննա Թովմասյանի անակնկալը մայրիկին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական հեռուստաէկրանների դերասանուհիներից մեկի՝ Շուշաննա Թովմասյանի ընտանիքում այսօր տոնական ու չափազանց ջերմ տրամադրություն է:

Դերասանուհու մայրիկը նշում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ Շուշաննան պատրաստել է հուզիչ անակնկալ և կիսվել դրանով սոցիալական հարթակներում:

Շուշաննան հրապարակել է տոնական կադրեր և կից հանդես եկել երախտագիտությամբ լի գրառմամբ՝ ուղղված իր կյանքի ամենաթանկ էակին. դերասանուհին չի թաքցրել իր տածած անսահման սերն ու հարգանքը մայրիկի հանդեպ՝ ընդգծելով նրա բացառիկ դերն իրենց կյանքում. «Ծնունդդ շնորհավոր, մամա՛ս։ Եղել ես, կաս ու միշտ պիտի լինես մեր կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը, որովհետև մենք քեզ անսահման շատ ենք սիրում»,— գրել է Շուշաննան։

Երկրպագուներն ու գործընկերները մեծ ակտիվությամբ միացել են դերասանուհու շնորհավորանքին՝ մայրիկին մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք և անսպառ երջանկություն իր զավակների կողքին:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով