Ներքին 5 ամիս առաջ - 10:49 15-05-2026

ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Երկու օր առաջ՝ մայիսի 13-ին հրապարակված միջանկյալ հայտարարությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը, ամփոփելով մայիսի 11-12-ը Երևան կատարած այցի արդյունքները, ի թիվս մի շարք այլ մտահոգությունների, արձանագրել է «Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»։

Ենթադրում եմ՝ ԵԽԽՎ-ն նկատի ունի այն հանգամանքը, որ Հայ Եկեղեցու 10 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ (1-ն արդեն կարգալույծ) և մի շարք քահանաներ դրժել են իրենց ուխտը և ուղիղ աջակցություն են հայտնել քպ-ի պարագլխին։ Ավելին, իմ ունեցած տեղեկություններով, նրանցից շատերը, Աստծու արքայության քարոզը թողած, ակտիվորեն լծվել են «ալիևի խաղաղության» քարոզին։

Կարճ ասած՝ ԵԽԽՎ-ին կոչ եմ անում Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու քպ-ի վարքագիծը հետայսու դատապարտել ավելի հասցեականորեն»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն