Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 11:20 31-08-2022

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Հարցին, թե պետքարտուղարությունն ինչ ակնկալիքներ ունի օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումից՝ Պատելը պատասխանել է․

«Կարող եմ միայն կրկնել այն, ինչ նախկինում ասել ենք՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ապահով, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան